Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Տուգանվեց

Տուգանվեց
21.10.2014 | 12:53

Սոֆիայի «Լևսկի» ակումբին Բուլղարիայի ֆուտբոլային միությունն ամերիկյան 12,5 հազար դոլարով տուգանել է այն բանի համար, որ ակումբի երկրպագուները «Լյուդոգորեցի» հետ խաղի ժամանակ ձեռ են առել ՈՒԵՖԱ-ի հռչակած հակառասիստական կամպանիան՝ հսկա պաստառի վրա գրելով «Ռասիզմին ասա` այո»: Երկրում միջադեպը ստացել է լայն արձագանք: Ընդհանրապես պիտի նկատել, որ ոչ միայն հասարակական կյանքում, այլև ֆուտբոլում գնալով սկսել են լայն դրսևորում գտնել ազգայնամոլական տրամադրությունները: Վերջին խոշոր դեպքը Սերբիա-Ալբանիա հանդիպման ժամանակ էր: Ինչպես գիտեք, մրցավարը հարկադրված եղավ դադարեցնել հանդիպումը: Ճիշտ է, այդ հանդիպման առնչությամբ հետևելիք պատժամիջոցները պարզ կդառնան միայն հոկտեմբերի քսաներեքին, բայց որ ՈՒԵՖԱ-ն արմատական կլինի իր քայլերում, թերևս չպիտի կասկածել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ